Եվրամիությունը իր հույսը չպետք է դնի միայն ԱՄՆ-ի վրա: Եվ եթե Նահանգները ՌԴ-ի հետ չեղարկեն «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը, ապա հարվածի տակ կընկնի Եվրոպայի անվտանգությունը: Այդ մասին «Europe 1» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հիեցնենք, որ վերոնշյալ պայմանագրից հրաժարվելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հոկտեմբերի 20-ին:
Հարցազրույցի ժամանակ Մակրոնն ասեցլ է նաև, որ եվրոպացիներին անհնար է պաշտպանել առանց իրական եվրոպական բանակի: «Եվրամիության միասնական բանական անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Չինասնանի ու նույնիսկ ԱՄՆ-ի գործոնը»,-նշել է նա՝ հավելելով, որ ՌԴ-ն կարող է լրջագույն վտանգ ներկայացնել լինել Եվրամիության համար:
Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել նաև, որ Եվրոպայում խաղաղությունը փխրուն է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ